Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Ազատ Արցախ- Հայաքվե»

«Ազատ Արցախ- Հայաքվե»
19.05.2023 | 22:00

Բրյուսելյան հանդիպումը և դրան հետևած հայտարարությունները փաստում են, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու, նրա ժողովրդի կամիքին հակառակ թշնամուն հանձնելու ծրագրերը արագ մոտենում են իրականացման փուլին, և Հայաստանի գործող իշխանությունը, գիտակցելով իր արագ անկում ապրող վարկանիշը, ծայրահեղ շտապում է այն ամեն գնով ավարտին հասցնել։

Ինչպե՞ս դա կասեցնել, ի՞նչ քայլեր կարելի է իրականացնել այսօր, որոնք կարող են կանխել կամ առնվազն էապես խոչընդոտել այդ ծրագրի իրականացմանը։ Պատասխանները տարբեր կարող են լինել, և մի առանձին հրաշագործ լուծում գոյություն չունի։ Սակայն մի շարք համակարգված գործողություններ՝ Հայաստանում և Արցախում, կարող են էապես կաշկանդել թե՛ թշնամուն, և թե՛ նրա տեղական դրածոներին՝ ավարտին հասցնելու իրենց հայասպան ծրագիրը։

«Համախմբում» շարժման և իր գործընկեր կառույցների երկարատև քննարկումներն հանգեցրել են հանրային լայն համախմբմամբ «Ազատ Արցախ- Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մտահղացմանը, որի նպատակը Արցախի հանձնումը այլ պետությանը բացահայտ քրեականացնելն է։ Սա հնարավոր է, եթե մեր երկրի առնվազն 50 000 արժանապատիվ քաղաքացիներ իրենց անմիջական մասնակցությամբ աջակցություն հայտնեն օրենքի նախագծին, այդ դեպքում այն կմտնի ԱԺ օրակարգ, և գործող իշխանությունը ստիպողաբար կառերեսվի հուժկու և աներկբա ժողովրդական պահանջի հետ։

Այս շրջանակներում առաջին հանրային քննարկումը տեղի ունեցավ անցած շաբաթվա վերջին, երբ այս մտահղացումը և նրա իրականացման նախնական պլանը ներկայացվեցին նախաձեռնող խմբի անդամներին ու դրան միացող անհատներին և կազմակերպություններին։

Այժմ նախաձեռնությունը օր-օրի թափ է հավաքում, դրան միանում են նորանոր անձինք և կազմակերպություններ, և յուրաքանչյուր անհատ, ով մտահոգ է հայոց հայրենիքի ճակատագրով, կարող է միանալ և իր անմիջական ներդրումն ունենալ պայքարի նոր փուլում։ Եթե պատրաստ եք, արձագանքեք այս գրառմանը և միացեք համաժողովրդական այս նախաձեռնությանը։

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Դիտվել է՝ 3070

Մեկնաբանություններ